Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 6-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 36 հարց:
Նշենք, որ սա այս նստաշրջանի վերջին հերթական նիստն է:
ԱԺ շուրջ 3 տասնյակ օրակարգային հարցերի թվում է պետական բյուջեի նախագծի քննարկման շարունակությունը, որին կմասնակցի նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Տեղի կունենա 5 ընտրություն՝ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման, Մրցակցության պաշտպանության, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամների թափուր տեղերի, ինչպես նաեւ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար:
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Մանվել Բադալյանին` Քաղծառայության խորհրդի նախկին նախագահին»: