
Սյամոյի այս էքսկլյուզից տեղեկությունը շտապել են հերքել որոշ պատգամավորներ և հավաստիացնել, որ Շահրամանյանն անձամբ իրենց նման բան չի ասել՝ միաժամանակ նկատելով, որ ինքնին հնարավոր բանակցությունների մեջ ոչ մի դատապարտելի բան չկա, եթե դրանց նպատակն արցախցիների տունդարձն է:
Հարկավոր է հասկանալ, թե որն է Սյամոյի մոտիվացիան,երբ նա կանգնում ու նման բան է հայտարարում: Մոտիվացիան մեկն է՝ Շահրամանյանին սևացնելը: Իբր նա այնքան մտերիմ է Ադդրբեջանի հետ, որ ազատորեն զանգահարում ու խոսակցության է բռնվում՝ պատրաստակամություն հայտնելով թուրքերին սեփական գլխին վերակացու կարգել: Մինչդեռ ինքը՝ «հերոս» ու «ըմբոստ» Սյամոն, երբեք նման բան չէր անի: Ուստի արցախցիները պետք է հետևություն անեն, որ իրենց լիդերը ոչ թե անգամ այդքանից հետո թուրքերի հետ բանակցություններ վարող Շահրամանյանն է, այլ ինքը՝ բերանն առնող Սյամոն, որ թուրքերի հետ ներկա պահին չի բանակցում՝ դրսևորելով «բացառիկ հայրենասիրություն»:
Կգտնիվի՞, արդյոք, ինչ-որ մեկը, գեթ մեկ արցախցի, որն Ադրբեջանի հետ ասենք Կաշենի հանքի շուրջ բանակցելու մոլուցքով տառապած Սյամոյի խոսքերին վստահությամբ կվերաբերվի: Միակ բանը, որ նորմալ մարդն այսքանից հետո կարող է Սյամոյի հանդեպ զգալ, նողկանքն է՝ խորն ու անհաղթահարելի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2541
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել