Նախօրեին «Անի պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ  «ԳԼՈԲԱԼԱՑՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆԵՐԸ» խորագրով միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին Հայաստանի եվրոպական համալսարանը և Միջազգային կրթական և հետազոտական ալյանսը: 

 

Միջազգային գիտաժողովը ներկայացված էր պանելային քննարկումների ձևաչափով, որտեղ մասնակցություն ունեցան միջազգային կազմակերպությունների,   առաջատար եվրոպական կրթական ու հետազոտական կառույցների և ՀՀ կառավարության ներկայացուցիչները, ոլորտային փորձագետները, հետազոտողները, գիտնականները և այլ շահագրգիռ անձինք աշխարհի տարբեր երկրներից, մասնավորապես՝  Հայաստանից, Իտալիայից, Լիտվայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իրանից, Շվեցարիայից:

 

Ներկայացված  երեք  պանելային ուղղությունների շրջանակներում                                                      (1. Ցեղասպանություն և էթնիկ զտումների կանխարգելում, 2. Միգրացիա և ազգային անվտանգություն, 3. Միջազգային ժառանգության պահպանում) մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնել առկա խնդիրները, իրազեկել, հիմնավորել և վերլուծել դրանք, հարց ու պատասխանների և ակտիվ քննարկումների ընթացքում ձևակերպել դրանց հաղթահարման ուղիները և հնարավորությունները: Պանելային քննարկումներին ներգրավված էին, մասնավորապես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Իտալիայի Եվրակ հետազոտական կենտրոնի Ֆեդերալիզմի ինստիտուտի ղեկավար Ֆրանչեսկո Պալերմոն, Լեհաստանի Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտի հիմնադիր տնօրեն Էլիսա Վոն Ջոյդեն-Ֆորջին, Ֆրանսիայի Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի Էկլիա բիզնես դպրոցի ղեկավար Սեբաստիան Արկոսը, Իրանի Փայամ Նուր համալսարանի նախագահ Էբրահիմ Թաղիզադեհը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդիտա Գզոյանը, Վիլնուսի Կոլեգիայի հետազոտական վարչության ղեկավար Ալինա Կաթունիան և այլ ներկայացուցիչներ:

 

Միջազգային գիտաժողովը նպատակ ունի նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հիմնահարցերի և ցեղասպանության ու էթնիկ զտումների հիմնախնդիրների վերհանմանն ու հաղթահարման ուղիների ձևավորմանը:  Միջազգային գիտաժողովի արդյունքում մշակվեց կոնկրետ առաջարկություններ և մոտեցումներ գլոբալացման արդի պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել