SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` երեկ՝ նոյեմբերի 17-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ՝ ամբողջական վիճակում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը, ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ՝ Կարեն Ավետիսյանը: 

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ՝ Մաթոսյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ: 

Ոստիկաններն ու քննիչները «Ախթամար» հուշարձանին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում՝ ջրի մեջ, հայտնաբերել են մարդու գանգ, որի գլխի փափուկ հյուսվածքներն ամբողջությամբ բացակայում են:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել