Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի շունը կծել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի ձեռքը։ Ինչպես հայտնում է TVR Moldova հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Քիշնևում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո։
«Կոդրուց անունով շունը որդեգրվել է այն բանից հետո, երբ նրան մեքենան էր հարվածել։ Երբ Ավստրիայի նախագահը փորձել է շոյել շանը, նա կծել է նրա ձեռքը»,- հայտնում է հեռուստաալիք։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սանդուն և Վան դեր Բելենը զբոսնելիս են եղել Մոլդովայի նախագահի աշխատակազմի շենքի բակում։ Ավելի ուշ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպմանն Ավստրիայի նախագահը ներկայացել է վիրակապված ձեռքով։
Հաղորդվում է, որ Սանդուն ստիպված է եղել ներողություն խնդրել տեղի ունեցածի համար։
Տեսանյութը՝ BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում։