Մոլդովայի նախագահի շունը կծել է Ավստրիայի նախագահի ձեռքը (տեսանյութ)


09:48 , 17 նոյեմբեր, 2023

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի շունը կծել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի ձեռքը։ Ինչպես հայտնում է TVR Moldova հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել Քիշնևում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո։

«Կոդրուց անունով շունը որդեգրվել է այն բանից հետո, երբ նրան մեքենան էր հարվածել։ Երբ Ավստրիայի նախագահը փորձել է շոյել շանը, նա կծել է նրա ձեռքը»,- հայտնում է հեռուստաալիք։

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սանդուն և Վան դեր Բելենը զբոսնելիս են եղել Մոլդովայի նախագահի աշխատակազմի շենքի բակում։ Ավելի ուշ Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ հանդիպմանն Ավստրիայի նախագահը ներկայացել է վիրակապված ձեռքով։

Հաղորդվում է, որ Սանդուն ստիպված է եղել ներողություն խնդրել տեղի ունեցածի համար։

Տեսանյութը՝ BlogNews.am-ի թելեգրամյան ալիքում։