
Այն, որ Սյամոն հանդես է գալիս այս գաղափարին դեմ, հայտնի էր վաղուց. մի քանի անգամ նա առիթ ունեցել է՝ իր արցախադավ տեսակետը հայտնելու՝ չկարողանալով, սակայն, հոդաբաշխ բացատրություն տալ այն հարցին, թե հատկապես ինչու է այդպես կարծում, եթե իսկապես հանդես չի գալիս որպես Իլհամի կողմնակից:
Եվ ահա շեֆին լրացնելու է եկել մանկլավիկ Հայկոն՝ բստրելով մի խիստ անհամոզիչ թեզ: Նա ակնհայորեն յուր շեֆի արշինով է չափել, երբ հայտարարել է, թե խնդիրն ընդամենը նյութական դիվիդենտներ հավաքելն է. Սյամոն փողից անդին այս կյանքում ուրիշ ոչինչ չի տեսնում: Ընդ որում՝ ներկայացնելով նման մեկնաբանություն՝ Հայկոն նիկոլաբարո կերպով կրկին խփել է այսպես ասած հանրության թույլ նյարդին:
Սյամոյի նման դիրքորոշումը բացատրվում է շատ պարզ. ինքն է ուզում «ռուլիտ անել» արցախցիներին, իսկ վտարանդի կառավարության ստեղծումը կարող է խոչընդոտել Սյամոյի ունեցած այդ ծրագրերին: Հետևաբար՝ ի՞նչ է մնում անել, այո՛, վարկաբեկել գաղափարն ու այն առաջ մղողներին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2478
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել