Հարկավոր է հստակորեն գիտակցել մեկ պարզ բան՝ չտրվելու Սյամոյի քայքայիչ քարոզությանը, որը պարզագույն մանիպուլյացիա է: Իրականությունն այն է, որ թե՛ զինվորական բոլոր ստորաբաժանումները, թե՛ Արցախի ՊԲ-ն դե ֆակտո եղել են Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ, քանի որ բանակի կառուցվածքը Հայաստանի կառավարության որոշմամբ է հաստատվում: Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին, ապա այս առոմով ևս արցախյան իշխանությունները չէին կարող Երևանի կամքին հակառակ ուղղությամբ գնալ. Շահրամանյանի քայլը եղել է ՔՊ-ական իշխանության հետ համաձայնեցված, նրանց կողմից պարտադրված, քանի որ եթե Շահրամնյանը խնդիր չունենար՝ թուրքերին դիմադրություն ցույց տալու, ապա հակամարտության առաջին իսկ ժամերից սկսյալ ազերրիները հսկայական զոհեր չէին ունենա, այլ զբոսնելով կհասնեին Ստեփանակերտ:
Սյամոներն ամեն գնով ջանում են թաքուն պահել ու լայն մասսաների սեփականությունը չդարձնել այս ճշմարտությունը, քանի որ «պղտոր ջրում ձուկ որսալու» խնդիր ունեն. խնդիր կա՝ ամեն գնով Նիկոլին փրկելու քննադատությունների տարափից՝ կեղծ թիրախներ նշանակելով: Ի դեպ՝ նույն իրավիճակն է նաև սոցիալական ոլորտին առնչվող հարցրեի պարագայում, ինչի մասին նույնպես փորձ է արվում խոսել քիչ՝ մարդկանց Արցախի ղեկավարության դեմ բորբոքելու նպատակով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2445
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել