ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Անկարա՝ հանդիպելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ինչպես հաղորդում է թուրքական Անադոլու գործակալությունը, Բլինկենի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում նոյեմբերի 5-ին՝ ժամը 23։58-ին։
Այսօր՝ նոյեմբերի 6-ին նախատեսվում են պաշտոնական բանակցություններ Բլինկենի ու Ֆիդանի միջև, որոնց ընթացքում քննարկվելու են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, տարածաշրջանային մի շարք խնդիրներ ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել