Գազայի հատվածում Իսրայելի ագրեսիան կանգնեցնելու, միասնաբար համակարգված կերպով գործելու, համամուսուլմանական ճակատ ձևավորելու նպատակով նախօրեին Իրանի կողմից երկու կարևոր ուղերձներ են հնչել, որոնք հստակ հասցեատերեր ունեն՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի։
Մասնավորապես, Իրանի հոգևոր առաջնորդն ու ԱԳ նախարարը կոչ են արել՝ «արգելափակելու սիոնիստական ռեժիմին նավթի և նավթամթեքի մատակարարումները»։
Ընդամենը հարկ է հիշեցնել, որ Իսրայելի նավթի առանցքային հովանավորն Ադրբեջանն է, իսկ մատակարարման առանցքային տարանցիկ երկիրը՝ Թուրքիան։
Իսրայելապաղեստինյան հակամարտության ընթացիկ շրջափուլի վերջին օրերին Իրանի, պաղեստինյան որոշ դերակատարների կողմից ակնհայտորեն փորձ է արվում բյուրեղացնել Թուրքիային և Ադրբեջանին ձևական՝ հռետորաբանության հարթությունից առարկայական քայլերի մղելու ուղեգիծը։ Չնայած, որ, դրա հաջողելու հավանականությունը խիստ կասկածելի է։
Բայց այն, որ իսրայելապաղեստինյան հակամարտությունն ավելի է մեծացրել նաև Իրան-Թուրքիա մրցակցությունը միանշանակ է։ Եվ, ի տարբերություն Իրանի մտահոգ և նպատակային ակտիվությանը, Թուրքիան առայժմ սահմանափակվում է զուտ քաղաքական հռետորաբանությամբ, դիվանագիտական մանևրներով և քարոզչությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02kjm4bi2nZSDm82QvNK3zbGeU7b3v1HvMMFkw8JoVdFYNm3GeveCA3XhdmFGn59mFl&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել