Ինչպես հայտնի է Սյամոն ու որոշ սյամոյականներ, մանիպուլացնելով իրականությունը, շարունակաբար պնդում են, թե արցախյան իշխանությունների պատճառով է, որ արցախցիներն արտաքսվեցին իրենց հայրենիքից, և եթե իշխանությունները գոնե վերջին պահին Սյամոյին «պռախոդ» տային ու օժտեին բանակցային լիազորություններով, ապա վերջինս հարցը կլուծեր այնպես, որ «թե՛ գայլերը կկշտանային, թե՛ գառները անվնաս կմնային»:
Իր հարցազրույցում Սամվել Շահրամանյանը հստակություն է մտցրել այս հարցի վերաբերյալ՝ հայտնելով. «Ես սեպտեմբերի 19-ի երեկոյան կապ եմ հաստատել ադրբեջանական կողմի՝ մեզ հետ աշխատող պատասխանատուի հետ և փորձել իրենից ճշտել արդյոք կա՞ Արցախում ուրիշ այլ թեկնածու, ում հետ իրենք պատրաստ են վարել բանակցություններ, և դրանց ընթացքում ավելի շուտ հնարավոր կլինի դադարեցնել ռազմական գործողությունները։ Արցախում կային քննարկումներ, որ հնարավոր է Սամվել Բաբայանը կամ Վիտալի Բալասանյանն ավելի ընդունելի թեկնածուներ լինեն որպես բանակցող»: Այնուհետև Շահրամանյանը հավելել էր, որ ադրբեջանցիները կտրուկ բացասական պատասխան են տվել:
Այսպիսով՝ Շահրամանյանը հերքել է իշխանական քարոզչամեքենայի այն կեղծ պրոպագանդան, թե իբր Սյամոյին անտեսելու պատճառով է, որ Արցախի ճակատագիրը դասավորվեց ամենաանբերնպաստ ձևով: Շահրամանյանը խնդիր չի ունեցել բանակցողի հարցում, այլ հետապնդել է մեկ նպատակ՝ թուրքերին զսպելու, արդյունք: Մինչդեռ թուրքերը, փաստորեն, գրողի ծոցն են ուղարկել Սյամոյին՝ նրան իր իսկական տեղը ցույց տալով:
Հիմա եթե Սյամոյին մերժողը թուրքերն են եղել, ապա ո՞րն է արցախյան իշխանությունների մեղքը, կամ ի՞նչ բարոյական իրավունքով է Սյամոն մարդկանց «գլուխ արդուկում»՝ պոռնկաբար սևացնելով արցախյան իշխանություններին:
Նա դա դիտավորյալ է անում, որպեսզի Շահրամնյանին սևացնելով՝ կարողանա իր համար պատիվ վաստակել, այնինչ բացի խլեշից այլ բանի տեր չի դառնում…



