Իսրայելը Գազայի հարավային հատվածում թույլ կտա մտնել սննդով, խմելու ջրով և դեղորայքով  բեռնված լրացուցիչ բեռնատարներ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Դանիել Հագարին:

«Մենք ավելացնում ենք մարդասիրական օգնությունը Գազայի այն քաղաքացիներին, որոնք տեղափոխվել են հարավ։ Այսօր մենք թույլ կտանք մտնել սննդով, խմելու ջրով և դեղորայքով բեռնված լրացուցիչ բեռնատարներ: Նա, ով կհայտնվի անվտանգ տարածքում, կստանա սնունդ, ջուր և դեղորայք»,-ասաց նա։

Նախօրեին, ինչպես հայտարարել էր պաղեստինյան օկուպացված տարածքներում հումանիտար օգնության համակարգող Լին Հաստինգսը, Գազայի հատված պետք է մուտք գործեին մարդասիրական օգնություն տեղափոխող ութ բեռնատարներ: Իսկ դրանց ընդհանուր թիվը հոկտեմբերի 21-ից հասել է 74-

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել