Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի (Lindsey Snell) հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին:
Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը, մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին:
cԱյս ճանապարհին կարևոր է նաև
միջազգային մեդիայի հետ համագործակցությունը: Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներակայցնելու համար՝ լինի դա միջազգային իրավական կամ քաղաքական, թե լրագրողական հարթակ:
Իսկ Ադրբեջանը, պարզ է, որ ամեն ինչ անում է, չի խնայում ֆինանսներ և ջանք, որ աշխարհին ցույց տա՝ իբր ամեն բան հայերի հնարածն է, շարունակելու է մարդասիրական քողի ներքո առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0E8Yj6gbadNnpqhpNWgND85Evw9MGBJx5UM1yoQiG514p48GBoy3b5Mq2PTjs4ARtl&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել