Ըստ հավաստի տեղեկությունների՝ արցախյան իշխանությունները կայացրել են վերջնական որոշում՝ չեղարկելու Արցախի Հանրապետության լուծարման մասին Շահրամանյանի հրամանագիրը, որի ստորագման մասին որոշումն Արցախի նախագահն ակնհայտորեն ընդունել է թշնամու ճնշման ներքո:

Սա նշանակելու է Նիկոլ-Սյամո զույգի ծրագրերի լիարժեք տապալում. եթե Արցախը լուծարված չէ, ապա մնում է միայն լուծել այսպես ասած աշխարհագրության հարցը, ինչը կարող է ընդամենը ժամանակի խնդիր լինել:

Ահա այս գիտակցումն է նաև, որ Սյամոյին անփոխարինելի է դարձնում՝ հյուսելու զանազան դավադրություններ: Սյամոն, որ շարունակաբար պնդումէ, թե իրեն հաջողվել էր հասնել նրան, որ ազերիները համաձայնվել էին տալ Արցախին կարգավիճակ, ինչպես հայտնի է, կտրականապես հրաժարվում է պարզաբանումներ տալ այն հարցի վերաբերյալ, թե ինչրպես է իրեն հաջողվել հասնել դրան: Իրականում հիվանդագին երևակայութամբ մեկի համար էլ հասկանալի է, որ Բաքուն երբեք չէր կարող նման քայլի գնալ, քանի որ այդ ճանապարհով գնալու դեպքում Արցախի հարցի վերջնական փակումը դառմալու էր անհնար,իսկ թեմայի փակումը Բաքվի համար կենսական խնդիր է:

Մանիպուլյատոր Սյամոյի ու Բաքվի գերխնդիրը շարունակում է նույնը մնալ՝ Արցախի՝ որպես քաղաքական սուբյեկտի լուծարում, իսկ քանի որ Արցախի իշխանությունները որոշել են չեղարկել հրամանագիրը, ուստի դրանով չեղարկվում է նաև Սյամո-Իլհամ-Նիկոլ եռյակի կյանքի նպատակի իրագործումը, ինչն ինքնաբերաբար հարվածի տակ է դնում Շահրամանյանին ու Արցախի ամբողջ իշխանությանը: Հիմա Սյամոն ու Նիկոլը փորձում են ճնշում բանեցնել Շահրամանյանի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի սեփական հրամանգիրը չեղարկելու մասին մտքից, և հենց դրան էր նաև կոչված սեպտեմբերի 20-ի գործողությունը, որի ժամանակ,ինչպես հայտի է, ծեծի ենթարիկվեց Շահրաանյանի եղբայրը:

Ոչինչ, սակայն, չի կարող ստիպել արցախյան իշխանություններին հետ կանգնել կայացված որոշումից, կանխել Արցախի դե յուրե լուծարումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել