Արցախի նախագահի ու նրա եղբոր դեմ կազմակերպված դավադրությունը, որ ազգային շահի ու անվտանգության տեսանկյունից կարելի է գնահատել որպես ողջ հայության դեմ նյութված դավադիր պլան, լրջագույն վերլուծութան կարիք ունի՝ հասկանալու այն նպատակները, որոնք հետապնդել են այդ խայտառակ շոուի մասնակիցները: Այն, որ հոկտեմբերի 20-ին կատարվցածը արհեստական շոու էր, ոչ ոք չի կասկածում. դրա հետևում,ըստ հավաստի տեղեկությունների, կանգնած է անմիջապես Սյամոն, որի նպատակը «պղտոր ջրում ձուկ որսալը» ու սեփական կարիերային վերաբերող հարցերն ի հաշիվ ազգային շահի լուծելն է մնում, ու չնայած բողոքավորների շարքերում գտնվել են մարդիկ, որոնք հերքել են իրենց ու Սյամոյի միջև կապը, սակայն միանշանակ է, որ «ակցիան» ինքնաբուխ բնույթ չի կրել:

Եվ այսպես ո՞րն է Սյամոյի նպատակը: Սյամոն մտադրվել է Նիկոլի օգնությամբ իր ձեռքը վերցնել առնվազը դե յուրե գոյություն ունեցող Արցախի կառավարությունը՝ ձեռնոց նետելով օրինական իշխանություններին, ու որպեսզի հնարավորինս արդյունավետորեն իրականացվի նրա ծրագիրը՝ որոշել է շահագործել մարդկանց զգացմուքներն ու օգտվել արցախցիների խոցելի վիճակից՝ բողոքի ուղղությունը շեղելով Շահրամանյանի կողմը՝այդպսիով լուծելով երկու հիմնական խնդիր. ցանկանում է փրկել Նիկոլին պատասխանատվությունից ու ժողովրդի ցասումից, ինչպես նաև վարկաբեկելով Արցախի ղեկավարությանը՝ հարմար պահի ինքն իրեն մատուցել որպես իրական այլընտրանք՝ խոստանալով լուծել բոլոր խնդիրները: Սա ՔՊ-ի տեսանկյունից փոխշահավետ գործարք է, քանի որ ոչ միայն ազատում է ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունից, այլև տալիս է հնարավորություն՝ Արցախի «նախագահ» կարգելու յուրային Սյամոյին՝ նրա միջոցով պրոցսները թրքահաճո ուղղությամբ ուղղորդելու՝ ի փառս թուրք-ադրբեջանական տանդեմի:

Սյամոն սովորական անբարոյական է, որ հերթական անգամ որո՛ել է իր գրպանի համար վտանգի ենթարկել հայ ժողովրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել