24news.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետ դարձած Տիգրան Ավինյանն իր առաջին որոշումներից մեկով ոսկե մեդալով է պարգևատրել Հայկազ Ջոմարդյանին։

«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N 604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով և 10-րդ կետով.

1. Հասարակական կարգի պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և բարեխիղճ գործունեության համար ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանին պարգևատրել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով»,-ասված է Ավինյանի որոշման մեջ։

Նշենք, որ Հայկազ Ջոմարդյանն, այսպես կոչված, կարմիր բերետավորների ջոկատի հրամանատարն է։ Ընդ որում, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց Ջոմարդյանի հրամանով են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բերման ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել