Այսօր հանդիպելու են ԱՄՆ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Ջոն Քերրին եւ Սերգեյ Լավրովը:
Օրակարգում Ռուսաստանի առաջարկն է` Սիրիայում գտնվող քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը հանձնելու վերաբերյալ:
Եթե ռուսների առաջարկն իրատեսական լինի, մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները ձեռնպահ կմնան Սիրիայում ռազնական գործողություններ սկսելուց:
Մոսկվան համարում է, որ սա ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ռացիոնալ առաջարկ է:
Արեւմուտքում մտավախություն ունեն, որ ռուսներն ընդամենը ժամանակ են ձգում՝ հնարավորություն տալով, որպեսզի իրենց դաշնակից Ասադն ամրապնդի իր դիրքերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/551319671584248?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



