Մերձավոր Արևելքում կրքերը ոչ միայն չեն հանդարտվում,այլև է՛լ ավելի են թեժանում. Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը, որ խլել է հարյուրավոր կյանքեր, անկասկած, «կրակի վրա յուղ ավելացնելու» փորձ է, և կոնկրետ Իրանը բավական կոշտ է արձագանքել կատարվածին՝ տալով հիմքեր կանխատեսելու, որ շուտով նույնպես կարող է պատերազմի մեջ ներքաշվել՝ չնայած՝ զգուշավոր Թեհրանը կարծես փորձում է հեռու մնալ պատերազմի կրակներից ու էմոցիոնալ որոշումներ չընդունել:

Գոյություն ունի կոնֆլիկտների առաջնայնության սանդղակ, և այդ սանդղակով մերձավորարևելյանը թերևս այս պահին առաջինն է, երկրորդը Ուկրաինանա է, երրորդը կարծես թե մենք են, ինչը, իհարկե, ռիսկային է, քանի որ սա նշանակում է,ո ր Անդկրովկասում կատարվելիքը կարող է և աշխարհի կողմից աննկատ թնվել, եթե Իլհամը որոշի հարձակվել:

Գերտերություններն ունեն կոնֆլիկտների սպասարման լիմիտ: Օրինակ՝ նույն ԱՄՆ-ի համար երկու կոնֆլիկտը՝ մերձավորարևելյանն ու ուկրաինականը, կարծես թե այն լիմիտն է, որից անդին Արևմուտքը չի կարող անցնել: Սա կարևոր է հատկապես հայաստանյան իշխանությունների՝ Արևմուտքից ունեցած ակնկալիքների առումով. եթե նույնիսկ Վաշինգտոնն այսօր շատ ցանկանա, ապա «ժողովրդավար» Հայաստանին օգնելու, օժանդակելու հարցում լրջագույն դժվարություններ կունենա: Նույնը վերաբերում է եվրոպացիներին, որոնք, ըստ էության, ԱՄՆ-ի կցորդն են: Ասել կուզի՝ Նիկոլի հույսերն ու նույն ԱՄՆ-ից ունեցած ակնալիքները սին են ու անիրականանալի՝ հատկապեսդ նկատի ունենամլով այն պարզ իրողությունը, որ այդ երկիրը Կովկասում չունի կենսական շահեր և զբաղվցած է բացառապես «ջուր պղտորելով»:

Իլհամի համար ստեղծվում են իդեալական պայմաններ՝ Հայաստանի վերջը տալու: Արևմուտքի կողմից Իրանի դեմ որպես կարևոր պլացդարմ դիտարկվող Ադրբեջանի առաջ կարող է «կանաչ լույս վառվել»՝ նկատի ունենալով նաև Մոսկվա-Բաքու հարաբերությունների սերտացումը. Արևմուտքը չի կանխի պատերազմը, ռազմական գործողությունների ժամանակ էլ Մոսկվան մատը մատին չի տա: Կմնա Իրանի օժանդակությամբ ինչ-որ բան անելը, բայց Թեհրանի գլուխը կարող է շատ խառը լինել՝ չհաշված այն հանգամանքը, որ Թեհրանում չեն վստահում Նիկոլի կառավարությանը:

Այnպես որ՝ Ադրբեջանի բոլոր խաղաղասիրական հայտարարությունները՝ համեմված Հայաստանի հասցեին սպառնալիքներով, պետք է ընդունել որպես քարոզչական նախապատրաստություն՝ Հայաստանի վրա հարձավելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել