Ժողովրդին խաբեություններով հրապարակ տարած, խաբված ժողովրդի հաշվին իշխանությունը զավթած, այդ ամենը ժողովրդավարություն որակող նիկոլի տարոն չախոյանի հիշողության թարմացման համար մի քանի անհերքելի փաստեր բերեմ.
դուք 2018 թվականին հրապարակում էիք Հայաստանի անվտանգությունը զրոյացնելու և Արցախը հանձնելու համար
դուք հրապարակում էիք ազգային հերոսներին նսեմացնելու և ադրբեջանցիների ծրագրերը իրագործելու համար
դուք հրապարակում էիք մի ողջ ազգի գենոֆոնդի լավագույն մասից ոչնչացման տանելու, մյուս կեսին հաշմանդամ դարձնելու համար
դուք հրապարակում էիք Եռաբլուրը մեծացնելու և այսօր Եռաբլուրում հանգչող տղաների ծնողներին բռնելու համար
դուք հրապարակում էիք, որ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներին բռնի տեղահանեիք և հայ գեներալներին գերի հանձնեիք թշնամուն
Սրանք ձեր իրական ժողովրդավարության մասին անվերջանալի ճշմարտություններն են, 9 -10 % քվե ստացած կապիտուլյանտներ։ Ձեր ունեցած վարկանիշով ժողովրդավարությունից խոսում են միայն անուղեղների թագավորությունում:
Հ.Գ Սերժ Սարգսյանի մարտական սխրանքների, նրա ղեկավարած երկրի ժողովրդավարության շնորհիվ է, որ առ այսօր դեռ չենք ոչնչացել որպես ազգ և պահում ենք մեր ազգային դիմագիծը։ Սերժ Սարգսյանի ստեղծած ժողովրդավարության շնորհիվ է, որ ոչ մի բանից դարձել եք պետական ծառայողական մեքենայով տեղափոխվող վեշ-մեշոկ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0FJ2xT7M6HiJMzaUqFewZXF8LwtcTdpJ37eUQPQDHPEoacEdDKAY8t4fppMPTXYP3l&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել