Եթե «թարգմանենք» Իլհամի մեսիջը, ապա այն հետևյալն է՝ մտքներով չանցնի Նիկոլին մարտահրավեր նետել կամ մտածել նրան փոխելու մասին, հակառակ դեպքում կզղջաք բոլորդ, ու Հայաստանը կվերածվի Արևմտյան Ադրբեջանի:
Անմիջապես հարց է առաջանում՝ ի՞նչն է անհանգստացրել Իլհամին, մի՞թե նրան վախ է ներշնչել ասենք Արշակ Կարապետյանի վերջին ուղերձը, թե՞ խնդիրը ոչ թե անձերն են, այլ այն գաղափարախոսությունը, որով սնվում են բոլոր հայ հայրենասերները:
Անկախ ամեն ինչից հետևությունը մեկն է՝ Իլհամը սարի պես կանգնած է Նիկոլի թիկունքին, ու միայն այդ փաստը բավարար է, որպեզի յուրաքանչյուր մտածել սիրող մարդ համապատասխան հետևություններ անի ու Նիկոլին մեկ րոպե անգամ չհանդուրժի: Բայց քանի որ հայ հանրության շրջանում մտածողների քանակը չափազանց նվազ է, քաղաքական տենոլոգիաների օգնությամբ բթացվածների թիվը՝ բավական զգալի, մեծ է հավանականությունը, որ հետևություններ չեն արվի, ու Նիկոլը էլի իր ավերն անխոչընդոտ կերպով կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ Մեղրին Երևանի կենտրոնում չի պայթել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



