Դժվար է, բայց իրագործելի!!!
Մի տարածեք նիկոլի խանքենդիի նկարները, հիշեք, որ մեր Ստեփանակերտը էս ա, իսկ նիկոլինը ու իրա տեր իլհամինը մեր պատմության մեջ որպես խարան դաջվելու ա բոլորիս ճակատին: Չեմ ուզում դատարկաբանությամբ զբաղվել ու ասել «հաջորդ տարի Շուշիում, կամ Ստեփանակերտը նորից էսպիսին է լինելու», բայց մենք, եթե չենք ուզում որպես էթնոս վերանալ երկրի երեսից պետք ա մեր համար նպատակ սահմանենք. պատմության ու սերունդների անեծքներց խուսափելու համար Ստեփանակերտը կրկին պետք է լինի այսպիսին: Որպես ազգ, որպես ժողովուրդ ու պետություն մենք պետք է կարողանանք ընդունել, որ 2018-ից սկսած ներքին թուրքը մեզ հաղթեց ու հասցրեց էս վիճակին ու մենք ռեվանշի համար պետք է տարիներով «ոռահան» լինենք, որ գոնե տեսական հույս ունենանք նախկինների Հայաստանը ետ բերելու:
Սա անելու համար որպես զրոյական կետ մեզ պետք է ազատվել թշնամական իշխանությունից՝ ցանկացած գնով, դրանից հետո օր ու գիշեր աշխատել հանուն վերոգրյալ նպատակի:
Հ.Գ. Մի լացեք՝ դուք/մենք բոլորս արժանացել ենք նիկոլի խանքենդին էսօր տեսնելու ստորացմանը, լացի փոխարեն վրեժով և հետևողական ու ծանր աշխատելու պատրաստակամությամբ լցվեք ու էդ ողջ ներուժն ուղղեք Հայաստանում օր առաջ ոչ ադրբեջանական իշխանություն ստեղծելու պայքարին: Դժվար է, բայց իրագործելի!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/samsonyan.narek/posts/pfbid0x5XP8RdK6J7nP7U7WrW9cRyRfS4Pa6WwTAfsnEetLRFu3uVkK5f19uiyNHgyrux8l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել