Հարցին՝ չե՞ք կարծում, որ Ալիևից «կադաստրի թուղթ» մուրալու փոխարեն կարելի է նրան ուղղակի ցույց տալ Երևանի քաղաքապետարանի բակում 2800-ամյա սեպագիր արձանագրությունը, Ավինյան Տիկոն արձագանքել է «դիվանագիտորեն» ու ասել, որ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունները շատ նրբություններ ունեն, ուստի պետք է հաշվի նստել այն իրողությունների հետ, որոնցում ապրում ես՝ սկսած տարածաշրջանային իրողություններից մինչև բանակ ու տնտեսություն:

Սա նշանակում է, որ Տիկոն աբողջությամբ կիսում է իր շեֆի վարած դավաճանական քաղաքականության հայեցակարգն ու երդվում՝ Երևանը փռել Նիկոլի ոտքերի տակ՝ թքած ունենալով ոչ միայն սեպագիր արձանագրության,այլև բլոր երևանցիների վրա:

Մյուս կողմից՝ Տիկոն ակամ խոստովանել է, որ թե՛ տնտեսության, թե՛ պաշտպանական ոլորտում իրենց վարած քաղաքականությունն այնքան անշնորհք է,որ Նիկոլին այլ բան չի մնացել, քան Իլհամից Հայաստանի համար կադաստրի թուղթ մուրալ: Հարց՝ իսկ հնարավոր չէ՞ր այնպիսի քաղականություն վարել, որ բանը թշնամուց կադաստրի թուղթ մուրալուն չհասներ, թե՞ տիկոների միսիան Հայաստանը հենց այդ կետին հասցնելն էր, որի պատճառով էլ 44-օրյան տեղի ունեցավ:

Թերևս…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել