24news.am-ը գրում է.

Բաքվում հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։

Բայրամովը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ադրբեջանական կողմը ոչնչով չի նպաստել, որ հայերը լքեն Արցախը․ «Հայ բնակչությունն ինքն է որոշել տեղափոխվել,  դա ոչ մի կապ չունի բռնի տեղահանման հետ, և  դա հաստատվել է ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։ Էթնիկ զտումների մասին պնդումները «վերաինտեգրման գործընթացը» խաթարելու նպատակով են արվում»,- ասել է նա։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, «պաշտոնական Բաքվի քայլերը՝ Արցախի բնակիչների «վերաինտեգրման«» ուղղությամբ»։ 

Քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր, Հայաստան-Ադրրբեջան «խաղաղության գործընթացը», իրավիճակը՝ Արցախում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել