24news.am-ը գրում է.
Բաքվում հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Բայրամովը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ադրբեջանական կողմը ոչնչով չի նպաստել, որ հայերը լքեն Արցախը․ «Հայ բնակչությունն ինքն է որոշել տեղափոխվել, դա ոչ մի կապ չունի բռնի տեղահանման հետ, և դա հաստատվել է ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։ Էթնիկ զտումների մասին պնդումները «վերաինտեգրման գործընթացը» խաթարելու նպատակով են արվում»,- ասել է նա։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, «պաշտոնական Բաքվի քայլերը՝ Արցախի բնակիչների «վերաինտեգրման«» ուղղությամբ»։
Քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր, Հայաստան-Ադրրբեջան «խաղաղության գործընթացը», իրավիճակը՝ Արցախում։