Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է այսպես կոչված «անկլավներին».
«Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս Հայաստանի կողմից գրավված են, և կարևոր է ազատել դրանք օկուպացիայից»։
Ինչպես և կանխատեսել էի, Ադրբեջանն Արցախի հարցը լուծելուց հետո և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Գրանադայի փաստաթղթով ճանաչելուց հետո անցավ այպսես կոչված անկլավների հարցին։
Այժմ Ադրբեջանը, հենվելով այդ փաստաթղթի վրա, պահանջելու է Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերի հանձնումը։ Եվ հենց սա է լինելու առաջիկա բոլոր բանակցությունների թեման։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/pfbid02jvtt2199asCdHgfmq2Kyfj9unVWtpADV7DM6h1sM9kJBLxDkeKWdqNqtMCRfvHLCl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել