ԱԺ-ում ՔՊ-ական եղոներից ամենաեղո Եղոյան Արմանն է մեկնաբանել Արշակ Կարապետյանի՝ Նիկոլի վերաբերյալ հնչեցրած սկանդալային հայտարարւոթյուններն ու խուսափելով հարցերին կոնկրետ պատասխան տալուց՝ հայտարարել է, թե նմանօրինակ հարցադրումները վիրավորում են իր բանականությունը. Կարապետյանի հայտարարությունները՝ թե՛ Ռուբեն Վարդանյանին, թե՛ ՀՀ սահմանների պաշտպանությանն առնչվող, կեղծիք են՝ ըստ ՔՊ-ական եղոյի:

Եղոն, իհարկե, չէր կարող հանդես գալ Կարապետյանի հայտարարությունների հաստամամբ, քանի որ նրան Նիկոլը պարզապես մեկ րոպեում կչփխեր ու ասֆալտին կփռեր՝ ի տես բոլոր նրանց, ովքեր կարող են համարձավել ասել կամ հաստատել ճշմարտությունը:

Ուղղակի հարց է առաջանում՝ իսկ Եղոյան Արմանն առհասարակ բանականություն ունի՞, որ դեռ մի բան էլ այն վիրավորվի: Ակհայտ չէ՞, որ եթե բանականություն ունենար, Նիկոլի հետ իր ջահել կյանքը չէր կապի, մինչև կոկորդն այս կեղտի մեջ չէր թաղվի, ստիպված չէր լինի հանդուրժել իր չեղած բանականությանը հասցված վիրավորանքը:

Բա եթե Նիկոլը բանակին ինքնապաշտպանվել չի արգելել, ինչպե՞ս է թուրքը մինչև Սև լիճ կամ ասենք Ջերմուկ հանգիստ հասել, ինչու էր Նիկոլը հայտարարում, թե այս կամ այն սարը Հայաստանին պետք չէ, քանզի ամառ-ձմեռ դրանց գագաթին ձյուն է…

Ոչ միայն Ռուբեն Վարդանյանն է Նիկոլի խնդրանքով գերվարվել, այլև ՀՀ սուվերեն տերիտորիայի հսկայական կտորներ են թշնամու տիրապետության տակ անցել:

Եթե բանակը հրաման ստացած լիներ ամեն գնով պաշտպանվել, 44-օրյա պատերազմի ավարտն էլ բոլորովին այլ կլիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել