ԱԺ-ում նիստի սկսվելուց միայն կես ժամ հետո է Սիմոնյան Ալենը «հրաման տվել»՝ մեկ րոպե լռությամբ հարգելու Արցախում հերոսաբար զոհված հայորդիների հիշատակը, որ զոհ գնացին ադրբեջանական կողմի հրահրած վերջին ռազմական գործողություններին: Ընդ որում՝ Ալենը այդ կոչը հնչեցրել է միայն ընդդիմադիր պատգամավորներից մեկի կողմից հնչեցված համապատասխան կոչից հետո՝ կարճ՝ մի քանի վայրկյանով կանգնելով ու լռելով՝ ԱԺ ամբիոնի ծայրին:

Սա վկայությունն է այն բանի, թե որքան խորը սրանք առհամարհած ունեն թե՛ Արցախը, թե՛ արցախահայերին ու թե՛ հայոց հնամենի հողի համար իրենց արյունը հեղածներին: Եթե ընդդիմության կողմից չհնչեր 1 րոպե լռությամբ մարդկանց հիշատակը հարգելու կոչը, իշխանական ֆրակցիան այդպես էլ առանց աչքը թարթելու շարունակելու էր Հռոմի ստատուստի վավերացմանը միտված իր արկածախնդիր աշխատանքը՝ ձևացնելով, թե ոչինչ էլ չի եղել:

Գիտե՞ք՝ ինչու են ձևացնում, թե ոչինչ էլ չի պատահել: Այդպես են անում, քանի որ շատ լավ գիտեն՝ իրենք են տեղի ունեցածի մեղավորները, իրենց վարած արկածախնդիր ու տխմար քաղաքականության պատճառով է, որ այսօր Արցախը վերջնականապես վերածվեց Իլհամի տան հետնաբակի, և քանի որ խնդիր ունեն իրենց հետքերը մաքրելու, խնդիր ունեն մոռացնել տալու, ավելորդ աղմուկ կատարվածի շուրջ փորձում են չբարձրացնել՝ իրենք իրենց ջայլամի կարգավիճակում դնելով:

Բայց թող իմանան՝ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել