Ալեն, մեղավոր եք դուք, պատասխանատու եք դուք, հայրենավաճառ եք դուք, հայրենիքն ուրացող եք դուք, ադրբեջանցիների հետ սիրախաղի արդյունքում հայրենիք հանձնող եք դուք:
Ձեր նախընտրական ոչ մի ծրագրում չկար, որ դուք հանձնելու եք Արցախը, չկար, որ դուք միջանցք կամ այլ տարածք եք զիջելու թշնամուն:
Հայ ժողովուրդը խաբված է քո ու քո թմի ղեկավարի կողմից:
Ո՞վ ձեր հետ միասնական լինի. մե՞նք:
Միասնական են լինում գաղափարի շուրջ, միասնական են լինում ընդհանուր արժեքների շուրջ, միասնական են լինում հայրենիքի ու ազգային ծրագրի շուրջ:
Ձեր հետ միասնական կարող են լինել ադրբեջանցիները, ձեր ծրագրերն են համապատասխան և միանման, ձեր հետ միասնական կարող եք լինել թուրքերը, ձեր ծրագրերն էլ են համապատասխան և միանման, բայց հայ ժողովուրդը չի կարող միասնական լինել իրեն դավաճանած, իր հայրենիքը կտոր-կտոր հանձնող, նոր ցեղասպանություն բերած ուժի հետ, որը անհասկանալի է, թե ում է ծառայում, բայց հասկանալի է, որ չի ծառայում հայ ժողովրդին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02JqLbeVdut4qUpnWnjtyFn6MCkEDehz7RxT2pGvkBe1mZnVny9NcDJifzZ3VDgRvsl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել