Armeniasputnik.am-ը գրում է․

Արցախից ՀՀ տեղափոխված բազմաթիվ մարդիկ վարձով բնակարաններ են փնտրում, զգալի մասը՝ Երևանում կամ Երևանին մոտ մարզերում։ Իսկ թե ինչու բնակարաններ գտնել չի հաջողվում, Sputnik Արմենիան փորձել է հասկանալ` զրուցելով ինչպես բրոքերի, այնպես էլ Արցախից տեղահանված քաղաքացիների հետ։
 Երևանում և Երևանին մոտ մարզերում վարձով բնակարան գտնել ցանկացողների թիվը շարունակում է աճել` պայմանավորված Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիներիմեծ հոսքով։
Գաղտնիք չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստանում՝ հատկապես Երևանում վարձով տրվող բնակարանների վարձավճարը բարձրացավ՝ հասնելով 250 - 500, 000 դրամի։
Այժմ սոցցանցերի հայկական տիրույթում կարելի է հարյուրավոր գրառումներ գտնել այն մասին, որ Արցախից բռնի տեղահանվածները մատչելի բնակարաններ են փնտրում Երևանում կամ Երևանին մոտ մարզերում։ Միայն թե այս պահին դա գրեթե անհնար է։
Բնակարանների վարձակալությամբ զբաղվող ընկերություններից մեկի աշխատակիցը, որը չցանկացավ իրենց ընկերության անունից ներկայանալ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց մի քանի պատճառ, թե ինչու Արցախից բռնի տեղահանվածները Երևանում բնակարաններ չեն կարողանում գտնել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել