Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստանը» որոշել է ամբողջ կազմով չներկայանալ ավագանու նիստին՝ քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու նպատակով. ընդդիմադիր ուժերին չի հաջողվել գալ կոնսենսուսի, որի շնորհիվ հնարավոր կլիներ այնպիսի կոնֆիգուրացիայի ձևավորում, որով կերաշխավորվեր իշխանությունների փոքրամասնություն լինելն ու Երևանի՝ ընդդիմության ձեռքում հայտնվելը:

Այս իրավիճակում նոր ընտրություների գնալը որքանո՞վ կարող է բխել ընդդիության շահերից: Ըստ երևույթին, հիմնական հաշվարկն արվել է՝ հաշվի առնելով Արցախի հետ կատարվածը. հաշվարկել են, որ Արցախի հայաթափման ու կործանման ֆոնին իշխանությունների շանսերը՝ ամրապնդվելու Երևանում, չնչին են:

Օբյեկտիվորեն, իհարկե, հաշվարկը տրամաբանական է, ուղղակի հարց է ծագում՝ ի՞նչ երաշխիք, որ իշխանությունները զարտուղի ճանապարհներով չեն փորձի իրենց համար ցանկալի արդյունք գեներացնել՝ հաշվի առնելով ՔՊ-ի բուռն ցանկությունը՝ ամրապնդելու սեփական իշխանությունն ու այդպիսով խուսափելու համաժողովրդական դատ-դատաստանից: Չնայած հանուն արդարության պետք է նկատել, որ իսկապես տիտանական ջանքեր ու անիրական եռանդ է պահանջվելու Նիկոլից՝ այսքանից հետո ավագանիում մեծամասնություն կազմելու. մարդիկ հո խոտ չե՞ն ուտում:

Երևի հենց մսակերների վրա հույս դնելով էլ ընդդիմադիր խմբակցությունները որոշել են գնալ նոր ընտրությունների:

Բա որ խոտակերները մսակերներից շատ լինել, ի՞նչ են անելու…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել