Armeniasputnik.am-ը գրում է․
ՌԴ հյուպատոսական ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց Սյունիքից Երևան հասնելու։ Տեղի իշխանությունների հետ արդեն ճանաչողական հանդիպումներ են անցկացվում, հոկտեմբերին նախատեսվում է հարց–պատասխան ձևաչափով հանդիպում անցկացնել բոլոր ցանկացողների համար։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։ Նա հավելեց, որ այժմ աշխատակիցների համար ծառայողական և բնակելի տարածքներ են ընտրում։
Դիվանագետը նշեց, որ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման դրդապատճառներն ակնհայտ են, և հիշեցրեց, որ Սյունիքի մարզում բավական շատ են ՌԴ քաղաքացիները` Մեղրիի սահմանապահ ջոկատի (Իրանի հետ սահմանին.– խմբ.) աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները, ՌԴ այն քաղաքացիները, որոնք ստիպված են հյուպատոսական ցանկացած հարցով Երևան հասնել (Կապանից Երևան ճանապարհը շուրջ 5 ժամ է տևում. խմբ.)
Նյութի աղբյուր՝ https://armeniasputnik.am/20230928/kapanum-glkhavvor-hjupatvosutjuny-kgvortsi-2024-tvakani-skzbic-rd-agn-nerkajacucich-66617355.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել