Միայն մեկ բան ասեմ - Արցախի Հանրապետության լուծարման ակտը ստորագրվել է ուժի սպառնալիքի տակ: Սա ֆիքսենք ու եզրակացություն անենք:
Նաև՝ եթե Արցախի Հանրապետության գոյությունը կարևոր չլիներ, ճանաչված չլիներ, գործոն չլիներ, այդ փաստաթղթի անհրաժեշտություն թշնամու համար չէր լինի:
Եվ երրորդ - եթե Հայաստանը որևէ բան չստորագրի հիմա, ինչը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, մենք դեռ ունենք հնարավորություն:
Հ.Գ. Ծանր է, անտանելի ծանր է, երբ քեզանից բնաջնջելու սպառնալիքի տակ խլում են հայրենիքդ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/miss.naira/posts/pfbid035gcWN8kTCRywJjkqpAt73JfNnJP5AvJCCRacQnbgMqfPF66JEVAfN5w3KFanK9AWl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել