Օդային ճանապարհն անհրաժեշտություն է
Հիմա, երբ Արցախում այսօր բենզինի պահեստի պայթյունի արդյունքում ունենք տասնյակ ծանր վիրավորներ, երբ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ծանրաբեռնված է անհրաժեշտ է Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների միջոցով բացել օդային ճանապարհ` ծանր վիրավորներին ՀՀ հիվանդանոցներ տեղափոխելու նպատակով:
Այսօր օդային ճանապարհն առավել քան երբևէ անհրաժեշտ է, որովհետև մարդիկ կանգնած են կյանքի և մահվան առջև, և, որովհետև Արցախի առողջապահական համակարգը չի կարող կառավարել իրավիճակը:
Անհապաղ պետք է քայլեր ձեռնարկել վիրավորներին օդային ճանապարհով ՀՀ տեղափոխելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0XAZ54LpQKrUunCWmrJ6gDKVWwrkYM9byZoWQ5peRc89Jgn9BdzXnYwEDxLmkQKvcl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել