Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ տարածված հաղորդագրության՝ կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում զարգացումներին, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին: Նշվում է, որ Կլաարը ողջունել է Եվլախում Լեռնային Ղարաբաղի հայերի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։

Հիշեցնենք, որ Կլաարը նախքան Բաքու մեկնելը աշխատանքային այցով Երևանում էր։ Նրան ընդունել էր Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել էին տարածաշրջանում իրավիճակը, ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել