Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը իբր կատարելու համար:
Հիշեցնեմ, որ ժամանակին նմանատիպ հոդված ՝ 226.2 հոդվածը, մտցվել էր հին քրեական օրենսգրքում հենց Նարեկ Մալյանի համար:
Հոդվածի կարճ նկարագրությունն է՝
<Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը>:
Նշված հոդվածի մասը նախատեսում է որպես պատիժ 1-4 տարի ազատազրկում, ինչից պետք է եզրակացնել, որ արդեն մի դատավոր պատրաստ-գրած ունի Նարեկին կալանավորելու որոշումը:
Այս պահին Նարեկը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և տեղափոխվելու է Երևան քաղաքի քննչական վարչություն:
Մանրամասները՝ հաջորդիվ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0HUV45LJV7bYY4miX8WQRdK5jbNfczrikajivtGL3fCYNBT3SMWTKapHhdzL2fvVcl&id=1327886913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել