Pastinfo.am-ը գրում է․

Ղեկավարությունը առայժմ որևէ բան չի ասել տարհանման մասին։ Այս մասին Արցախից «Փաստինֆո»-ին ասաց Հովիկ Ավանեսովը։

«Իրավիճակը մնում է ծայրահեղ ծանր։ Ավելին՝ հրետակոծությունն ադրբեջանական ուժերի կողմից առավել ինտենսիվ է դարձել և անխտիր թիրախավորում են տարբեր քաղաքացիական նշանակության օբյեկտներ Արցախի ողջ տարածքում։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը զերծ չի մնալու իր ահաբեկչական քաղաքականությունից և ամեն ինչ անելու է իր ցեղասպանական ծրագիրն ավարտին հասցնելու համար։ Այս ամենը՝ այս ցեղասպանությունը, որ այժմ տեղի է ունենում Արցախում, հանցակից է ամբողջ միջազգային հանրությունը»,-նշեց Հովիկ Ավանեսովը։

Ավանեսովը շեշտեց՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը, թուրքական բարձրաստիճան սպայակազմի ներգրավմամբ է կատարվում։ հենց իրենք են անմիջապես ղեկավարում այս ցեղասպանական գործողությունները։

«Պետք է հստակորեն գիտակցել, որ այս ամենն Արցախով չի սահմանափակվելու։ Որպես փորձագետ՝ վստահաբար ասում եմ՝ հաջորդ հարվածը լինելու է ՀՀ տարբեր ուղղություններով։ Ադրբեջանն ամեն ինչ անելու է դրա համար, և սա ՀՀ վրա լայնածավալ հարձակման ռազմական գործողության մեկնարկն է։ Դա պետք է շատ լավ հասկանալ ու սթափ գնահատել իրավիճակը, որպեսզի կանխվի գոնե դա»։

Երեկվանից Արցախում հոսանք իսպառ չկա Արցախ։ Կապի միջոցները խափանումներով են աշխատում. ժամանակ առ ժամանակ կապ հաստատել հաջողվում է, քանի դեռ փաուերբանկերում լիցք կա։ Այդպես նաև հոգեբանական ահաբեկչություն են իրականացնում։
«Ցավով եմ արձանագրում, բայց կանգնած ենք Արցախը կորցնելու եզրագծին։ Հենց այս պահին կրակոցների ձայները լսվում են բավականին մոտ ու մոտենում են...»,-եզրափակեց Ավանեսովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել