Երևանի ընտրությունների արդյունքում ՔՊ-ն ակնհայտորեն հայտնվել է աննախանձելի վիճակում: Այդ վիճակն է՛լ ավելի է վատթարանալու ժամանակի հետ մեկտեղ ոչ միայն այն պատճառով, որ հանրության մեջ առկա հիասթափույունն է խորանում, այլև՝ այն, որ ընդդիմությունն անհետևանք չի թողնելու Ավինյան Տիկոյի գրանցած ֆիասկոն՝ ստիպելով Հայաստանը շան օրը գցած քաղաքական ուժին վճարել:

Նիկոլը հեշտ հեռացողներից չէ, որքան էլ նրա մանկլավիկները փորձեն սեփական շեֆին որպես ժողովրդավարության բաստիոն մատուցել հայ ժողովրդին ու աշխարհին: Նիկոլը հասկանում է, որ իշխանության կորուստը նրան կարող է ընդհուպ հասցնել ֆիզիկական չգոյության եզրին, դե իսկ թիմակիցների հետագայի մասին խոսելն ավելորդ է:

Ընտրությունների արդյունքները դեռ, անկասկած, տալու են իրենց պտուղները, բայց որպեսզի դրանք շատ թունավոր չլինեն Նիկոլի համար, վերջինս կարող է դիմել ռեպրեսիաների՝ գործիքակազմ, որի օգնությամբ ցայսօր նրան հաջողվել է պահել Հայաստանում իշխանությունը: Միով բանիվ՝ Արմեն Աշոտյանի ճակատագիրը կարող են կիսել բազմաթիվ այլ անմեղ քաղաքացիներ. Նիկոլը կհայտարարի կոռուպցիայի դեմ պայքարի նոր ֆազայի սկզբի մասին ու դրա անվան տակ ինչ ասես, որ չի անի՝ ունեզրկելով, անմեղ մարդկանց վրա գործ «կարելով», ընդդիմադիրներին հասցնելով բանտի դուռը:

Եթե Նիկոլը նորմալ մեկը լիներ, շիզոֆրենիկ չլիներ, ճիշտ հետևություններ կաներ՝ ասենք վերանայելով իր թրքաբարո քաղաքականությունը, հայանալով, բարեփոխվելով և այլն: Բայց քանի որ նույնիսկ ցանկության դեպքում նա դա անել չի կարող, քանզի կուրատորները հերը կանիծեն, ուստի մնում է բռնությունների գործադրման ճանապարհը, որին էլ գուցե ականատես դառնանք առաջիկայում: Ավելին՝ քաղաքապետարանի դիմաց նրա հնչեցրած ելունյթները գուժում էին անխուսափելի ռեպրեսիաների մասին, որոնց նա գնալու է՝ ցանկցած գնով իշխանության մնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել