
Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել այն մասին, որ Արցախն առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքներ կամ ագրեսիա է նախապատրաստում:
Ճիշտ հակառակը, Ադրբեջանի` Հայաստանի ու Արցախի ուղղության զորքերի մեծաթիվ շարժերն ու կենտրոնացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է Արցախի հարցը լուծել ուժի կիրառման մկջոցով:
Ավելին` Արցախի իշխանությունների պնդումները «Լաչինի միջանցքի» վերագործարկման կամ որպես գլխավոր ճանապարհ օգտագործելու մասով Ադրբեջանը համարում է ապակառուցողական, որովհետև դրանով, ըստ ադրբեջանցիների, Արցախը հրաժարվում է շարժվել ինտեգրացիայի ճանապարհով:
Եթե Ադրբեջանին զուտ առիթներ են հարկավոր նոր ագրեսիա սանձազերծելու համար, ապա դա հարցի միայն մի կողմն է, սակայն նաև տեսանելի է, որ Արցախը թեև խիստ բարդություններով, ի հեճուկս իր թշնամիների, շարունակում է դիմադրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0fE5Vvr5g7ywsSCD4k18LabwfdSX7gC4wseiV4r2AsmLRUuRoa4obLTpcfQ4DhCYLl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել