Մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է՝ Յանա Նիկոլաևնա Զելենսկայան (Яна Николайевна Зеленская), որը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Նրան հայտնաբերել են բաղնիքում՝ բավականին առեծվածային պայմաններում։ Այս մասին հայտնում է Armlur.am-ը՝  մանրամասներ հայտնելով ողբերգական դեպքից:
 

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը՝ Ալեքսեյ Ռոմանովը, Խաբարովսկից նախկին հաղորդավար ու լրագրող է: Նա 2016թ. ընտանիքի հետ հարկադրված լքել է Ռուսաստանը, հաստատվել Վրաստանում: Պատճառը, բլոգերի խոսքով, իշխանությունների կողմից իր նկատմամբ կիրառվող ճնշումն էր: 2019թ. Ռոմանովը վերադարձել է Ռուսաստան:
 

Մինչ ՌԴ վերադառնալը՝ Ալեքսեյ Ռոմանովը եղել է նաև Հայաստանում: Մասնավորապես, նա Երևանում է գտնվել 2018թ. ապրիլին՝ Թավշյա հեղափոխության օրերին, իսկ երբ նրան Ռուսաստանում ձերբակալել էին նա եղել էր «Դուխով» շապիկով։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնությունից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Տպագրիչների 6-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

 

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, իսկ նրա ամուսինը Ռուսաստանում և Հայաստանում հայտնի բլոգեր է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել