Հայկ Մամիջանյանի ելույթից ու ճեպազրույցից վախեցած, նիկոլիզմով տառապող իշխանական թևն ակնհայտ ցույց է տալիս իր անհանգստությունը:
Ի տարբերություն ձեզ ու ձեր տերերի, ընդդիմությունը երբեք մարդկանց կյանքը վտանգի տակ չի դրել, ոչ իշխանության եղած ժամանակ, ոչ էլ հիմա, երբ ընդդիմություն է: Իսկ հիմա ընդդիմությունը ցանկանում է ժողովրդին փրկել սպասվող վտանգներից, որին հասնելու համար թրքահպատակներին իշխանությունից պետք է հեռացնել և վերջ դնել պարտվողական քաղաքականությանը:
ՔՊ-ականները խառնվել են իրար, վախից արդեն բուն են ման գալիս, որ մտնեն, որովհետև հասկանում են, որ ժողովրդի ցասում լինելու է, որ շուտով բոլորով ձեռք-ձեռքի տված հայտնվելու են քաղաքական աղբանոցում:
Սրանք մտածում էին, որ «դուխով» կարգախոսն իրենց դուխով կդարձնի, բայց փաստորեն սխալվեցին: Վախկոտ, դավաճանների իշխանություն, որ վախենում է սեփական ժողովրդից:
«Դուխով» կարգախոսի տակ դուխով ձևանալով սրանք մարդկանց բաժանեցին սևերի ու սպիտակների, պառակտեցին ժողովրդին, բայց այդ պառակտված ժողովուրդը հիմա ոտքի է կանգնում` պաշտպանելու իր վիրավոր, բայց հզոր հայրենիքը:
Վախեցե´ք, քանի որ ձեզ համար ժողովրդի ցասումը նույնն է, ինչ չարիքի համար խաչը կամ սուրբ ջուրը:
Հայ ժողովուրդն այդ խաչով ապրել և գոյատևել է հազարամյակներ շարունակ, և այդ խաչով շարունակելու է գոյատևել` անկախ վիրավոր լինելուց, անկախ դժվարություններից ու կորուստներից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02raik7GWaosLBsCkwmsxh2iaaCiUwPN1hvzfGd1fFGULF9phZ78DZukMm7rHPJ4ojl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել