Այս անգամ Նիկոլ-Ալիև զույգը չկարողացավ հասնել իր նպատակին:
Ռուսական կողմը Ակնայի կողմից Ստեփանակերտ է հասցրել բացառապես ռուսական ծագման հումանիտար բեռ:
Ադրբեջանցիների նպատակը` Արցախ ադրբեջանական բեռ ուղարկելն էր, սակայն նրանց երազանքն իրականություն չդարձավ:
Որքան էլ Նիկոլ-Ալիև զույգը փորձում էր ռուս խաղաղապահների դիրքերը թուլացնել տարածաշրջանում, դա նրանց մոտ չհաջողվեց:
Արցախի ժողովրդի համար ադրբեջանցիների կողմից ուղարկվող բեռն անընդունելի էր, իսկ Ադրբեջանն այդ քայլով փորձում էր աշխարհին ցույց տալ, որ իբրև թե Արցախի ժողովրդին ընդունում է այնպես, ինչպես իր ժողովրդին (իբրև թե մարդասիրություն):
Ռուսաստանի կողմից այս քայլը մեծ հարված էր Ադրբեջանի համար: Կարծում եմ, որ այս քայլն Արցախի համար դրական առաջընթաց կունենա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0vnNMB5j5PiPdTcW4ubCPUoRB57ePDRxWQ86kxMqF3NhBQ6ckexCTNEoWAWgRLfH5l&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել