Mediahub.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր իր քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ Արաբկիր վարչական շրջանում է՝ քարոզարշավի։

Քարոզարշավի ընթացքում Ավինյանը մոտեցավ բնակիչներից մեկին։

«Տիգրան ջան, ո՞նց ես, բալես, ես քո աներոջ հետ շատ լավ եմ, մենք քուր-ախպեր ենք։ Արթուրին ասա՝ Վալյան բարևում ա»,-ասաց բնակիչը։

«Հա՞, անպայման»,-արձագանքեց Ավինյանը։ 

Բնակիչն Ավինյանին խնդրեց՝ մի քիչ ժողովրդին նայել։ «Հինգ տարի է, ախր, ոչ մի բան չեն արել, բալա ջան։ Սահմաններին էլ մի քիչ տիրություն արեք, Ղարաբաղին տիրություն արեք, մենք ձեզնից փող չենք ուզում։ Ձեր կինը ձեր հետ չի՞»,- ասաց նա։

«Կինս երեք երեխաների հետ ա մնացել»,-պատասխանեց Ավինյանը։

Բնակիչն իր դիրտարկումները ներկայացրեց՝ խնդրելով շատ չճնշել. «Ժողովուրդը մեղք ա»։ 
Քաղաքացին խոստացավ 30 ձայն տալ Ավինյանին։

«Եղավ, տիկին Վալյա ջան, վսյո»,- արձագանքեց Ավինյանը։

«Ասում էի՝ ուզում եմ Տիգրանին տեսնեմ, դե մենք, էս թաղի պառավ գողերն ենք»,-ասաց տիկին Վալյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել