Կառավարութան նիստում նկարագրելով Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու արձանագրելով, որ Ադրբեջանը, կուտակելով մեծածավալ զորքեր հենց սահմանին, պատրաստվում է պատերազմի, Նիկոլը, որ կոչ է արել միջազգային հանրությանը թույլ չտալ ռազմական էսկալացիա, միաժամանակ հերթով թվարկել է այն փաստաթղթերը, որոնց հիման վրա Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:

Արդյոք աշխարհի պատմության ընթացքում եղե՞լ է մի դեպք, երբ ագրեսիայի ենթարկվող կողմի կոչերի շնորհիվ ինչ-որ հարց է լուծվել, ագրեսոր կողմը դադարել է չար նպատակներ հետապնդել, ինչ-որ մեկի խիղճն է շարժվել, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական ծրագրեր են «քենսլ» արվել: Կարծես թե չկան նախադեպեր:

Հիմա Ադրբեջանն ինչո՞ւ պետք է հրաժարվի ուժով միջանցք բացելու մտքից կամ ասենք անկլավները հետ բերելու անվան տակ Հայաստանի տերիտորիայի մեծագույն մասը կլանելու գաղափարից, եթե Երևանում «թագավորող» անթրաշ մեկը տառացիորեն ոչինչ չի ձեռնարկում՝ թուրքին զսպելու համար: Միջազգային հարաբերություններն անարյուն պատերազմի դաշտ են, և բոլոր այն երկրները, որոնք չեն կարողանում դիվանագիտական մարտերում հաղթանակ կռել, ստիպված են լինում մկաններով չափվել: Հիմա Նիկոլը ո՛չ դիվանագիտության մեջ է հաջողել, ո՛չ էլ մկանների ցուցադրման հարցում է ինչ-որ ձեռքբերում արձանագրել: 2020-ին բանակը տարավ չոլերում մաղբուն արեց, հիմա նստած իր կաբինետում աշխարհին ու թուրքերին խաղաղութան կոչեր է հղում՝ բանակը, երկիրը վերահաս պատերազմին պատրաստելու ուղղությամբ որևիցե քայլ չանելով: Միակ բանը, որ անում է Պապիկյան Սուրիկը, սահմանին պրոֆեսիոնալներին մի քանի օրով բանակ զորակոչված տղամարդկանցով փոխարիելն է: Ադրբեջանն առնվազը մասնակի զորահավաք է անում իր պահեստազորայիների շրջանում, սրանք, դիրքերն անտեր-անտիրական թողած, քեֆ-ուրախությունների մեջ կայֆավատ են լինում, Ալենն էլ մոտորանավակով Սևանի ալիքների վրա իրեն սերֆինքչիի տեղ է դնում: Այդ ընթացքում Անդոնը չի մոռանում հայտարարել, թե ի տարբերություն «նախկինների», իրենք խրամատներ են փորում ու այդպիսով հայոց բանակն աշխարհի թիվ մեկն են դարձնում և այլն:

Սա է այսօրվա պատկերը, որը լավատեսության որիցե հիմք չի թողնում, իսկ Հայաստանի ողջ տերիտորիայի գրավումը թուրքերի համար դարձել է զուտ տեխնիկայի հարց. Հայաստանը գցած է ասֆալտին, ու ով կարողանա կամ ցանկանա, այն կարող է գրպանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել