Ի՞նչ իմաստ ունի պաշտոնական Երևանի կողմից նման որոշումը, որ պետք է այց իրականացվի Ուկրաինա: Հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող երկիր ներկայացնողների կողմից, այսինքն Հայաստանի կառավարիչների կողմից կայացվել է որոշում` Ուկրաինա հումանիտար օգնություն ուղարկելու վերաբերյալ և այն արդեն ուղարկվել է:
Այսօր Հայաստանն ու Արցախն ավելի շատ ունեն հումանիտար աջակցության խնդիր:
Պետք է հիշել և չմոռանալ, որ Ուկրաինայի իշխանությունները հանդիսանում են արևմուտքի կամակատարներ, այն նույն շրջանակի կամակատարներ, որոնցից Հայաստանի այսօրվա կառավարիչներն են:
Ես ուզում եմ հիշեցնել, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բարձրացված բարեկամական և ռազմական օգնություն ցուցաբերած 5 երկրների դրոշների շարքում էր նաև Ուկրաինայի դրոշը:
Ուզում եմ հատուկ նշել, որ տուրիստական այցի շրջանակներում կարելի է մեկնել Ուկրաինա, քանի որ ես վստահ եմ, որ մենք չունենք խնդիր Ուկրաինայի ժողովրդի հետ, մենք ունենք խնդիր Ուկրաինայի իշխանությունների հետ, այն իշխանությունների, որոնք սատարել են թուրք-ադրբեջանական տանդեմը, սատարել են ցեղասպան գործունեությունը, սատարել են հայերի դեմ վարվող այդ ցեղասպան քաղաքականությունը և սատար են կանգնել ֆոսֆորային հարվածներին, որոնք հասցվել են հայ մարդկանց, և այդ պատճառով զոհվել են հազարավոր մեր հայրենակիցները:
Իհարկե հասկանալի է այցի նպատակը. դա ևս մեկ ռևերանս է արևմտյան ուժերին, ևս մեկ փորձ է ինչ-որ մի բան կորզելու, ռևերանսի դիմաց ինչ-որ մի բան ստանալու: Մենք պետք է հասկանանք, որ արևմուտքը կոչ է անում, արևմուտքը ինչ-որ քայլեր ձեռնարկում է. կարելի է շնորհակալ լինել բոլոր այն երկրներին, բոլոր այն բարեկամ պետություններին, որոնք անգամ կոչով հանդես են գալիս և հիշատակում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ ծառացած խնդիրները:
Պետք է իրականացնել ճիշտ քաղաքականություն, ոչ թե ռևերանսների, այլ հայրենանպաստ քայլերի հերթականությամբ պետք է ունենալ հայկական օրակարգ և շարժվել հայկական օրակարգով, այլ ոչ թե դառնալ միջազգային կամակատար և ենթարկվել տարբեր երկներին ու գերտերություններին, հանձնման և զիջումների քաղաքականություն վարել` սեփական իշխանությունը փորձելով ամրագրել և ապահովել:
Այսօր ևս կարելի է փաստել, որ Ուկրաինա այցը հերթական շողոքորթ քայլն է և նորից անօգուտ է լինելու. անօգուտ քաղաքականությունը այսօրվա կառավարիչների համար դարձել է սովորական երևույթ:
Պետք է հասկանալ, որ խնդիրների լուծման ճանապարհը տանում է դեպի Մոսկվա, ոչ թե Կիև:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid04kYY4apreMabbxon9RRmogysZNVhbLpEciocq7ggzMJTxSX3ihr3qu5enV4UHcjHl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել