Շատ տարօրինակ մի բան է կատարվում: Սկսել է կարծրատիպի վերածվել միպնդում, թե իբրև մաքսային միության/եվրասականությանը միանալու ՍՍ-ի հայտարարությունը հայկական փորձագիտա/լրագրողական հանրությունում քննարկվում է միայն այդ միությանը միանալու հայտարարության ձևի տեսանկյունից: Իրականությանն ամենևին, ամեևին չհամապատասխանող հայտարարություն: Մաքսային միություն/եվրասիականությունը, դրա շուրջ խոսակցությունների սկզբից ևեթ, օբյեկտիվորեն դիտարկվում է որպես ռուսական կամքի թելադրանք, իսկ մեր փորձագիտա/լրագրողական հանրույթը բավականաչափ լուրջ վերլուծություններ ունի ռուսական կամքի տնտեսա-քաղաքական թելադրանքների՝ Հայաստանի համար ամենևին ոչ նպատստավոր պատմության և ընթացիկ զարգացումների մասին: Որքան ինձ հայտնի է, իշխանության որևէ վերլուծություն դրան չի հակառակվել,փաստարկներ չի բերել...
Եթե, իհարկե, այդպիսիք չհամարենք գալուստսահակյանական ոճով լակոնիկ ՛՛դա այդպես չէ՛՛-ները: Երբ այդպես է արտահյտվում պատգամավորը՝ հանրությունը հիմնականում չի արձագանքում. դե, ինչ սպասես դրածո կամ, ավելի հաճախ, անգրագետ և իր ՛՛էգո՛՛-ի կամ պատրոնի ձեռքը կրակն ընկած պատգամավորից: Բայց միթե նրանց վերլուծաբան-օգնականները, մեր ողջ իշխանական կազմը՝ գործադիր, դատա-իրավական, քաղաքական և այլն՝ համակարգված և տրամաբանված միտք ներակայցնելու անկարողությա՞մբ են տառապում Հարցն այսպես ձևակերպողներին պետք է հարցնել՝ մաքսային/եվրասիական միավորման հարցում Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի խնդիրներում ո՞րն է իշխանության փաստարկը Դուք, ինչ է, ուզում եք, որ փորձագիտա/լրագրողական հանրույթն ինքը ներկայացնի թե իշխանության փաստարկը, թե դրա վերլուծությունը և թե իր դիրքորոշումը այդ հարցում Չնայած ցավոք հենց այդպես էլ անում է: ՛՛Դա այդպես չէ՛՛, ՛՛դա այդպես է՛՛, ՞՞այդպես ճիշտ է՛՛-ներից ուրիշ ի՞նչ պիտի ծնվեր: