«Արցախի հասարակությունն ամսի 8-ին՝ ժամը տասին, եթե դուրս չգա մի մարդու պես փողոց՝ էս ամբողջը լուծելու, մենք կործանվելու ենք հավերժ: Ես դա գիտեմ»,-հայտարարել է Սյամոն «Ազատության» եթերում ու հարցին՝ ի՞նչ եք ուզում, որ փողոց դուրս եկած մարդիկ պահանջեն, պատասխանել է՝ 3 հոգով չէ, որ որոշում են՝ ով պետք է լինի հանրապետության նախագահ: «Դրա համար պետք ա ժողովուրդը դուրս գա, էդ հրապարակում ինքն ընտրի իր լիդերին ու ասի՝ ա՛յ էս մարդն ա լինելու նախագահ»,-ասել է Սյամոն:
Սյամոն, փաստորեն, սադրանք է կազմակերպում Ստեփանակերտի փողոցներում՝ ընդվզելով Շահրամանյանի հնարավոր ընտրության դեմ: Կարելի է ասել՝ նա փոքրիկ հեղափոխություն է ցանկանում իրականացնել Արցախում, ինչը տալիս է լիարժեք հիմք՝ պնդելու, որ այդ հավաքի ակունքներում կանգնած է լինելու ոչ միայն Սյամոն, այլև նրա երևանյան հովանավոր Հակոբյան Աննայի ամուսնյակը: Նրանք հասկանում են, որ եթե Արցախում հաջողվի իրավիճակ փոխել, ապա Երևանում նույնպես այդ իրավիճակի փոփոխությունն անխուսափելի է լինելու, ինչը հանգեցնելու է նրան, որ Հակոբյան Աննան է՛լ դե ֆակտո առաջին տիկին չի լինելու ու չի կարողանալու իր ֆեյսբուքյան հրապարակումներով հանրության նյարդերը կրծել, ինչը, իհարկե, անհեռանկարային ապագա է խոստանում Սյամոյի սիրածին՝ Աշոտիկի համար դրանից բխող բոլոր հետևանքներով:
Մազալուն այն է, սակայն, որ Սյամոն դեռ հույս ունի, որ Արցախում իրեն լսող ու հնազանդվող կամ էլ իրեն նախագահի աթոռին տեսնել ցանկացող կա՝ չհասկանալով, որ այնտեղ բոլորն ուղղակի զզվում են իրենից՝ մարդամեկի o.b համարելով



