Հանրային բավական լայն արձագանք է ստացել սեպտեբերի 1-ի առթիվ Նիկոլի բեմադրած հերթական խեղկատակությունը, երբ այցելելով դպրոցներից մեկը՝ Նիկոլը հրահանգել էր իր «ախռանիկներին»՝ մանրակրկտորեն զննել ոչ միայն դպրոց մտնող ուսուցիչներին կամ ադմինիստրատիվ աշխատակիցներին, այլև՝ աշակերտներին, նրանց պայուսակները:

Նիկոլը ոչ միայն տառացիորեն խախտել է համապատասխան օրենքը, ըստ որի՝ զննումը, որպես քննչական գործողություն, կարող է իրականացվել միայն քրեական վարույթի առկայության պայմաններում (նման պայման է առաջ քաշվում նաև անձնական խուզարկութան դեպքում), այլև կրկին ի ցույց է դրել իր էությունը. նրան սպիտակ սարսափն այդպես էլ ոչ մի կերպ չի լքում:

Ի՞նչ պետք է անեին այդ խեղճ երեխաները, կամիկաձենե՞ր էին, գալիս էին դպրոց՝ Նիկոլին կյանքից զրկելո՞ւ ու Աննային անմարդ թողնելո՞ւ…Լա՛վ, ինչպե՞ս կարող է այսքան վախկոտ մեկը այսքան երկար հարատևել սեփական աթոռին: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու թուրքերի հետ բանակցություններում ցռանվերգոների այս հավաքական կերպարն առաջ չի տանում Հայաստանի ազգային շահերը: Եթե երեխաներից է «տակը լցնում», բա թուրքի հետ խոսելիս ի՞նչ կանի:

Դրա համար էլ դարձել է Էրդողան բաբայի թուլատը ու անում է այն, ինչ իրեն ասում է Իլհամը: Նիկոլը գուցե վաղուց էր կամովին հրաժեշտ տվել իր պաշտոնին, եթե չլիներ հոգին ներսից կրծող վախը. չի ուզում պատկերացնել, թե ինչ կլինի իր հետ, եթե դադարի լինել Հայաստանի ժողվարչապետը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել