Նիկոլը,որ դիտմամբ աչքաթող է արել ներդրումների խթանման հարցը, կրկին ի ցույց է դրել իր տգիտությունը՝ ապացուցելով, որ ոչ միայն իրականությունից կտրված մեկն է, այլև պատկերացում չունի այն մասին, թե ինչ է ասել աշխատաշուկա, ինչ է ասել առաջարկ ու պահանջարկ, որն է այն հիմնական խնդիրը, որի պատճառով ընկերությունները չեն կարողանում գտնել աշխատողներ:
Նախ՝ ակնհայտ է, որ նպաստառուներին ուղղված Նիկոլի կոչն ուղղակի անբարոյականություն է. Հայաստանում նպաստն այնքան շատ չէ, որ մարդիկ սիմուլյանտություն անեն ու նստեն տանը, ինչ է թե պետք է Նիկոլն իրենց կերակրի. բոլորն էլ ցանկանում են աշխատել, բայց աշխատանք գտնելը Հայաստանում երբեք, առավել ևս հիմա հեշտ գործ չի եղել, և առավել ևս այնպիսի աշխատանք, որի օգնությամբ մարդ կարող կլիներ գոնե նորմալ կերակրվել: Գալով Նիկոլի այն հոխորտանքին, թե իբր քաղաքացիների ծուլության պատճառով է, որ ընկերություններն աշխատանք չեն գտնում՝ նկատենք, որ դա պարզապես տխմարության գագտաթնակետն է. Հայաստանում գոյություն ունի աշխատաշուկա-կրթություն խզված կապի խնդիր, որը հետհեղափոխական ամբողջ շրջանում միմիայն խորացել է: Կրթության որակն այնքան վատն է, որ բուհավարտ մարդը չի կարողանում իր համար սեփական մասնագիտությամբ մի աշխատանք գտնել, իսկ եթե մի տեղ բացվում էլ է, ապա դիմումատուների կամ ինքնակենսագրական ուղարկածների թիվն այնքան մեծ է լինում, որ գործատուն էլ է խճճվում՝ որին ընդունի, որին մերժի: Ընդ որում՝ այս խնդիրն առկա է ոչ միայն բուհական կամ միջին մասնագիտական կրթություն ստացածների շրջանում, այլև՝ անխտիր բոլորի: Նույն զոդողը Հայաստանում չի աշխատում՝ նախընտրելով խոպանչիությունն այն պարզ պատճառով, որ դրսում շատ ավելին է վաստակում, քան Նիկոլի երկրում: Այսինքն՝ գուցե աշխատատեղեր կան, բայց դրանց որակը ոչ ոք չի երաշխավորում:
Հետևաբար՝ հայաստանյան ընկերությունները երբեք իրենց համար անհրաժեշտ կադրեր չեն գտնի, քանի դեռ չի լուծվել այն դիսբալանսի խնդիրը, որի մասին խոսվեց վերևում:
Պարզ է, չէ՞, որ Նիկոլը երբեք այդ խնդիրը չի լուծելու:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2174
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



