Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը Հայաստանում է. շարասյունն այսօր վաղ առավոտյան Երևանից շարժվեց դեպի Հակարիի կամուրջ, որի վրա ադրբեջանական կողմը ապօրինի անցակետ է տեղադրել։

Նշենք, որ հումանիտար օգնությունն ուղարկվել է Փարիզի և Ֆրանսիայի մի շարք խոշոր շրջանների կողմից։ Շարասյունն ուղեկցում է ֆրանսիացի պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը` Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորությամբ։

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի կառավարության ուղարկած շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։

Հիշեցնենք՝ ավելի քան մեկ ամիս է՝ Կոռնիձորում է մնում ՀՀ կառավարության ուղարկած ավելի քան 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով բարձված բեռնատարները։ Այս պահին դեռ պարզ չէ՝ արդյոք ֆրանսիական օգնությունը կհաջողվի Լաչինի անցակետով տեղափոխել Արցախ, թե՝ ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել