Պարզ է չէ՞, որ ադրբեջանական իշխանության ախորժակը նոր է բացվում: Բա ու՞ր են ամեն գնով կեղծ խաղաղություն քարոզողները, բան չկա՞ ասելու: Ադրբեջանական իշխանության դեպքում նույնիսկ միջազգային որևէ երաշխիք չի գործում, ուր մնաց նրանց հետ մենակ մնալու դեպքում:
Այս պահի տեղեկություններով` ադրբեջանական կողմն ապօրինաբար ազատությունից զրկել և առևանգել է 3 արցախցի երիտասարդի, այդ թվում` բիրտ ուժի կիրառությամբ:
Հայաստան ուղևորվող երիտասարդների տարել են հարցաքննության և նրանցից 3-ին առևանգել:
Երիտասարդները Բերձորի (Լաչինի) ճանապարհով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են Հայաստան` ուսման նպատակով: Այսինքն` այս դեպքում էլ նախապես իմացել են երիտասարդների ուղևորվելու մասին, ինչպես որ Վագիֆ Խաչատրյանի առևանգման պարագայում, որ տեղի էր ունենում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ:
Սա կամայականություն է բացարձակ, մարդուն ապօրինի ազատությունից զրկել ու առևանգել, հանցավոր արարք:
Սրանք են ադրբեջանական ֆաշիստական հայատյաց քաղաքականության բնական պտուղներն են:
Այսպես է լինում, երբ զիջում ես իրավունքներդ, արժանապատվությունդ ու մյուս կենսական իրավունքները զոհ ես դնում քաղաքական շահերին, երբ երկրում առաջնային հարցերը երկրորդականից և անգամ երրորդակնից հետո են կամ հարց է` արդյոք առաջնային հարցերը տեղ ունեն առհասարակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02zQ9mNUsxZwTjbDPoJbZCsktELpRCXUeNCdqzUzUPnGoD9vL7BXUs1rQB6dy1YiP1l&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել